Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չորեքշաբթի օրը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթին ներկայացել է դեմքին վիրակապով։

Գերմանիայի կառավարության ղեկավարը սափրվելիս կտրել է իրեն, գրում է Bild թերթը։

Շոլցի բերանի և քթի միջև պարզ երևում էր մարմնագույն վիրկապը։ Ավելի ուշ ՄԱԿ ԳԱ միջոցառումներից մեկում կանցլերը ելույթ է ունեցել առանց վիրակապի։