ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին հրավիրել է մինչև տարեվերջ այցելել Վաշինգտոն և մտահոգություն է հայտնել դատաիրավական բարեփոխումների ընթացքի կապակցությամբ, հայտնում է Սպիտակ տունը։
Ինչպես ասվում է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Բայդենի և Նեթանյահուի հանդիպման արդյունքներով Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, ԱՄՆ նախագահը Իսրայելի վարչապետին հրավիրել է «մինչև տարեվերջ այցելել Վաշինգտոն. շարունակել անմիջական փոխգործակցությունը մի շարք հարցերի շուրջ»։
Հանդիպման ընթացքում Բայդենը Նեթանյահուին մտահոգություն է հայտնել «Իսրայելական ժողովրդավարական համակարգում որևէ հիմնարար փոփոխության և հնարավորինս լայն կոնսենսուսի բացակայության կապակցությամբ»։





























