Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 17-ին, հրամանագիր է ստորագրել դատավորներ նշանակելու մասին:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով եւ հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2011 թվականի սեպտեմբերի 30-ի եզրակացությունները, ՀՀ նախագահը որոշել է՝
Գագիկ Ավետիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր` դադարեցնելով նրա` Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները.
Կարինե Ղազարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր` դադարեցնելով նրա` Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիա-զորությունները.
Էդուարդ Ամալյանին նշանակել Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր.
Ռուբեն Բունիաթյանին նշանակել Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր.
Սարգիս Երիցյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր.
Գայանե Խաչատրյանին նշանակել Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր.
Լիլիթ Խաչատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր.
Դավիթ Հարությունյանին նշանակել Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր.
Արթուր Մարգարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր.
Արմեն Չիչոյանին նշանակել Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր.
Էդգար Սեդրակյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:




























