«Պատերազմ» արտ-խումբը հայտարարել է Պետերբուրգում իր ակտիվիստուհի Նատալյա Սոկոլի ձերբակալման մասին: Ձերբակալման պահին կինը երկու տարեկան որդու հետ եղել է փողոցում:

Օգոստոսին դաշնային հետախուզում էր հայտարարվել Սոկոլի նկատմամբ: Նրան կասկածում են իրավապահ մարմինների ներկայացուցիչներին չենթարկվելու եւ իշխանության ներկայացուցչին վիրավորելու մեջ: Սոկոլի դեմ քրեական գործ հարուցվեց այս տարվա մարտին Պետերբուրգում կայացած «Ռազմավարություն-31» գործողությունից հետո, հաղորդում է Ազատություն ռադիոկայանը: