Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, հոկտեմբերի 17-ի երեկոյան ընդունել է Սիրիայի ընդդիմության «Սիրիայի ազգային խորհուրդ» կառույցի ներկայացուցիչներին:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ սիրիացի ընդդիմադիրների հետ հանդիպման ժամանակ Դավութօղլուն խիստ քննադատել է սիրիացի իրավապաշտպան Զիյադ Էլ Ուբեյդի դեմ իրականացված զինված հարձակումը։  Թուրք նախարարը շեշտել է, թե Սիրիայի ապագան գտնվում է սիրիացի ժողովրդի ձեռքում եւ անհրաժեշտ համարել, որ սիրիացի ընդդիմադիրների աշխատանքը ուղղված լինի Սիրիայում խաղաղ ճանապարհով ժողովրդավարական փոփոխություններ հաստատելու մեջ։

Նշենք, որ սիրիացի ընդդիմադիրները ավելի վաղ Անթալիայում եւ Ստամբուլում համաժողովներ են իրականացրել եւ հայտարարել «Սիրիայի ազգային խորհուրդ» ստեղծելու մասին։