Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանտ Շապսը կիրակի օրը հայտարարել է հարվածային սուզանավերի կառուցման համար 4 միլիարդ ֆունտ ստեռլինգի (4,9 միլիարդ դոլար) գործարք կնքելու մասին, հայտնում է Reuters-ը։

«Մեր ազգային ամենամեծ ապահովագրությունը, իհարկե, մեր միջուկային զսպումն է ծովում»,- հայտարարել է Շապսը Անգլիայի հյուսիսային Մանչեսթեր քաղաքում իշխող Պահպանողական կուսակցության տարեկան համաժողովում:

«Այսօր ես կարող եմ հայտարարել, որ մենք պայմանագրեր ենք կնքել բրիտանական առաջատար ընկերությունների հետ՝ բրիտանական նավատորմի կողմից երբևէ գործածած ամենահզոր հարվածային սուզանավերի ստեղծման վերաբերյալ», - ավելացրել է նա։