ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը X-ի իր միկրոբլոգում պատմել է Ուկրաինա կատարած այցի ժամանակ երկրի պաշտոնյաների հետ իր բանակցությունների բովանդակության մասին։

«Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը գոյաբանական սպառնալիք է բոլորիս համար։

Ռուստեմ Ումերովի (Ուկրաինայի պաշտպանության նախարար - խմբ.) հետ մեր առաջին անձնական հանդիպմանը մենք քննարկեցինք ԵՄ մշտական ​​ռազմական օգնության հարցը։ Ուկրաինան ավելի շատ հնարավորությունների կարիք ունի և դրանք  պետք են հնարավորինս շուտ: Մենք Ուկրաինայի անվտանգության երկարաժամկետ պարտավորություններ ենք պատրաստում»,- գրել է նա։