Հոկտեմբերի 3-ի ուշ երեկոյան մայրաքաղաքի պարեկները, կեղծ թղթադրամներ պահելու և իրացնելու կասկածանքով, Կիևյան փողոցում ձերբակալել և ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի բնակիչ, 25-ամյա մի երիտասարդի: 

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 20 հազարանոց երկու թղթադրամ` նույն համարանիշով:

Պարզվել է, որ ոսկեվազցին կեղծ թղթադրամներն իրացնելու նպատակով պատվեր է կատարել առաքման միջոցով և փորձել է դրանք իրացնել առաքչին:

Ձերբակալվածն ու կից փաստաթղթերը ներկայացվել են Արաբկիրի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են: