Երևանի Չարենցի 74 հասցեում ապամոնտաժվեց մայթի վրա ապօրինի կառուցված շինությունը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է հայտնում են Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմից։
«Կողբացի 83 հասցեում ապամոնտաժվեց բակային տարածքում կառուցված ապօրինի ցանկապատը, շվաքարանը և պատը։
Երևանի Կենտրոն վարչական շրջանում ապօրինի զավթված տարածքները շարունակաբար վերադարձվում են համայնքին»,- հայտնում են աշխատակազմից:





























