Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն առաջին հանրային հայտարարությունն է արել ՀԱՄԱՍ խմբավորման հարձակումից հետո, նա ասել է, որ երկիրը գտնվում է պատերազմի վիճակում, տեղեկացրել է Times of Israel-ը։
«Իսրայելի քաղաքացիներ, մենք գտնվում ենք պատերազմի վիճակում։ Եվ մենք կհաղթենք»,- ասել է նա։
«Թշնամին այնպիսի գին կվճարի, ինչպիսին նախկինում երբեք չի վճարել»,- ՀԱՄԱՍ-ի հարձակումից մոտ հինգ ժամ հետո ասել է Իսրայելի վարչապետն իր առաջին հանրային հայտարարության մեջ։
Ավելի վաղ ՀԱՄԱՍ խմբավորումը հրթիռակոծման էր ենթարկել Իսրայելի տարածքը։ Որոշ քաղաքներում տեղի են ունենում փոխհրաձգություններ։ Իսրայելը տեղեկացրել է իր տարածք խմբավորման անդամների թափանցման մասին։ Իսրայելական կողմից զոհվել է առնվազն 3 մարդ, կան հարյուրավոր վիրավորներ։




























