Հայաստանի կենտրոնական բանկը «Հայաստանի խաչքարերը» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է արծաթե հուշադրամներ` «Կեչառիսի խաչքար», «Սանահինի խաչքար», «Գոշավանքի խաչքար», «Գնդեվանքի խաչքար», «Էջմիածնի խաչքար» եւ «Նորավանքի խաչքար»: ԿԲ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բոլոր հուշադրամների դիմերեսը նույնն է: Դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքեւ հուշադրամի անվանական արժեքն է` «1000 դրամ dram» եւ «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունը, իսկ աջ եզրագծով ուղղահայաց մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»:
Ստորեւ ներկայացվում է հուշադրամների դարձերեսի նկարագրությունը.
«Կեչառիսի խաչքար»
Հուշադրամի դարձերեսի կենտրոնում ներդրված է Կեչառիսի վանական համալիրում գտնվող խաչքարերից մեկի մանրակերտը: Մանրակերտի շուրջ պատկերված են խաչեր եւ Կեչառիսի վանական համալիրը: Ձախ եզրագծով «ԿԵՉԱՌԻՍԻ ՎԱՆՔ XII ԴԱՐ» եւ աջ եզրագծով` «KECHARIS MONASTERY XII CENTURY» մակագրություններն են, իսկ ներքեւում հուշադրամի թողարկման տարեթիվը` «2011»:
«Սանահինի խաչքար»
Հուշադրամի դարձերեսի կենտրոնում ներդրված է Սանահինի վանքում գտնվող խաչքարի մանրակերտը: Մանրակերտի շուրջ պատկերված են խաչեր եւ Սանահինի վանքը: Ձախ եզրագծով «ՍԱՆԱՀԻՆԻ ՎԱՆՔ XII ԴԱՐ» եւ աջ եզրագծով` «SANAHIN MONASTERY XII CENTURY» մակագրություններն են, իսկ ներքեւում հուշադրամի թողարկման տարեթիվը` «2011»:
«Գոշավանքի խաչքար»
Հուշադրամի դարձերեսի կենտրոնում ներդրված է Գոշավանքի համալիրում գտնվող խաչքարերից մեկի մանրակերտը: Մանրակերտի շուրջ պատկերված են խաչեր եւ Գոշավանքի համալիրը: Ձախ եզրագծով «ԳՈՇԱՎԱՆՔ XIII ԴԱՐ» եւ աջ եզրագծով` «GOSHAVANK MONASTERY XIII CENTURY» մակագրություններն են, իսկ ներքեւում հուշադրամի թողարկման տարեթիվը` «2011»:
«Գնդեվանքի խաչքար»
Հուշադրամի դարձերեսի կենտրոնում ներդրված է Գնդեվանքում գտնվող խաչքարերից մեկի մանրակերտը: Մանրակերտի շուրջ պատկերված են խաչեր, նախշեր եւ Գնդեվանքը: Ձախ եզրագծով «ԳՆԴԵՎԱՆՔ XIII ԴԱՐ» եւ աջ եզրագծով` «GNDEVANK MONASTERY XIII CENTURY» մակագրություններն են, իսկ ներքեւում հուշադրամի թողարկման տարեթիվը` «2011»:
«Էջմիածնի խաչքար»
Հուշադրամի դարձերեսի կենտրոնում ներդրված է Սբ. Էջմիածնի վանական համալիրի տարածքում գտնվող խաչքարերից մեկի մանրակերտը: Մանրակերտի շուրջ պատկերված են խաչեր, նախշեր եւ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը: Ձախ եզրագծով «ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐ IX ԴԱՐ» եւ աջ եզրագծով` «MOTHER CATHEDRAL OF HOLY ETCHMIADZIN IX CENTURY» մակագրություններն են, իսկ ներքեւում հուշադրամի թողարկման տարեթիվը` «2011»:
«Նորավանքի խաչքար»
Հուշադրամի դարձերեսի կենտրոնում ներդրված է Նորավանքի համալիրի տարածքում գտնվող խաչքարերից մեկի մանրակերտը: Մանրակերտի շուրջ պատկերված են խաչեր, նախշեր եւ Նորավանքի համալիրը: Ձախ եզրագծով «ՆՈՐԱՎԱՆՔ XIII ԴԱՐ» եւ աջ եզրագծով` «NORAVANK MONASTERY XIII CENTURY» մակագրություններն են, իսկ ներքեւում հուշադրամի թողարկման տարեթիվը` «2011»:
Հուշադրամները թափանցիկ պատիճներով եւ իսկության հավաստագրերով տեղադրված են տուփերում: Հուշադրամները հատվել են Լիխտենշտեյնի «Coin Invest Trust» ընկերության կողմից:
Հուշադրամների բնութագիրը.
Անվանականարժեքը 1000 դրամ
Մետաղը եւ հարգը արծաթ, 9250
Քաշը` 25 գ
Չափը` 27x47 մմ
Ներդիրը` բաղադրյալ մարմար
Որակը` չշրջանառելի (հնաձեւ)
Դրամաշուրթը` ատամնավոր
Տպաքանակը` մինչեւ 2500 հատ յուրաքանչյուր տեսակից:




























