Իսրայելը ներկա պահին գնդակոծում է լիբանանյան սահմանը Արեւելք շրջանում (երկրի հարավ), ռումբերը ընկնում են Համամես բլրի եւ Վազանիի վրա, տեղեկացրել է Լիբանանի պետական տեղեկատվական գործակալությունը (NNA)։ Հակառակորդը ֆոսֆորային ռումբերով գնդակոծում է Մարջեյունի հարթավայրը»,- նշվել է հաղորդագրությումում։
ՑԱԽԱԼ-ը տեղեկացրել է, որ հրետանային կրակ է բացել հարավային Լիբանանի ուղղությամբ այն բանից հետո, երբ հակատանկային հրթիռ է արձակվել հյուսիսային Մեթուլա քաղաքի ուղղությամբ։ Թեթեւ վիրավորվել է առնվազն երկու մարդ։
Ավելի վաղ իսայելական ՌՕՈւ-ն հրապարակել էր հայտարարություն այն մասին, որ սպանել են չորս մարդու, որոնք մոտեցել էին Լիբանանի կողմում դրված պատնեշին։
«Որոշ ժամանակ առաջ ռազմաօդային ուժերը կանխել էին ահաբեկիչների ջոկատի ներթափանցումը Լիբանանի տարածքից, որոնք փորձելու էին ռումբ տեղադրել։ Չորս ահաբեկիչ ոչնչացվել է»,- նշվել է հաղորդագրությունում։
Կից ներկայացված է տեսանյութ, որտեղ պատկերված է միջադեպը։




























