Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին կարծում է, որ Կահիրեն «շատ դրական դեր» է խաղում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտությունը թուլացնելու և դիվանագիտական լուծում գտնելու գործում:
Եգիպտոսը ակտիվորեն ներգրավված է եղել Գազայի հատվածի Ռաֆահ անցակետով Գազայի բնակիչներին օգնության հասանելիության վերաբերյալ բանակցություններում, ինչպես նաև պատանդների ազատ արձակման բանակցություններում՝ միաժամանակ հանդես գալով կրակի դադարեցման օգտին:
Ստուգելով բազմաթիվ եգիպտական ռազմական ինքնաթիռներ, տանկեր և այլ զինտեխնիկա Սինայի թերակղզու արևմտյան եզրին, Գազայի հատվածի հետ Եգիպտոսի սահմանից մոտ 215 կմ հեռավորության վրա անցկացվող զորավարժությունների ժամանակ, նա հայտարարել է, որ թեև Եգիպտոսն ունի զգալի ռազմական հնարավորություններ, այն միայն խելամտորեն կօգտագործի և ինքնապաշտպանական նպատակներով։ «Շատ կարևոր է, որ երբ դու ունես նման իշխանություն, օգտագործես այն խելամտորեն, իմաստուն և հասուն կերպով, չանցնես քո սահմանները կամ պատրանքներ չունենաս քո ուժերի մասին», - ասել է նա՝ ակնարկելով հակամարտության մեջ մտնելու վերաբերյալ Եգիպտոսում հնչող կոչեը:
Նա ասել է, որ զորավարժությունները նախատեսված են նշելու 1973 թվականին Իսրայելի դեմ պատերազմի 50-ամյակը, որը սկսվել է հոկտեմբերի 6-ին, սակայն հետաձգվել է հակամարտության պատճառով։
Շաբաթ օրը Կահիրեում կայացած խաղաղության գագաթնաժողովում Սիսին նախազգուշացրել է Իսրայելին, հանդես գալով Գազայի բնակիչներին Եգիպտոսի Սինայի թերակղզում վերաբնակեցնելու դեմ եւ ասելով, որ «պաղեստինյան հարցի փլուզումն առանց արդարացի լուծման տեղի չի ունենա և ամեն դեպքում երբեք տեղի չի ունենա Եգիպտոսի հաշվին»:





























