Թուրքիան Իսրայելին պատերազմական հանցագործ կհայտարարի եւ դա կանի ողջ միջազգային հանրության աչքի առաջ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պաղեստինին աջակցող զանգվածային ցույցի ժամանակ, որը կազմակերպվել էր Ստամբուլում՝ Աթաթուրքի անվան օդանավակայանում։
«Մենք Իսրայելին պատերազմական հանցագործ կհայտարարենք, այդ մասին կզեկուցենք միջազգային հանրությանը, մենք արդեն աշխատում ենք դրա վրա»,- ասել է նա։
Էրդողանն Իսրայելին նաեւ օկուպանտ եւ խմբավորում է անվանել՝ նշելով, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն ահաբեկչական կազմակերպություն չէ։





























