Նիկոլ Փաշինյանը այցելել է Կապանի թիվ 10 մանկապարտեզ՝ ծանոթացել  հիմնանորոգման աշխատանքներին, որոնք իրականացվել են սուբվենցիոն ծրագրի շրջանակում: Այս մասին  նա հայտնել է Ֆեյսբուքի իր էջում:

«Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 293,8 մլն դրամ, որի 80 տոկոսը հատկացվել է Կառավարության կողմից»,- տեղեկացրել է վարչապետը:

Նախադպրոցական հաստատության սաների թիվը 99 է, նորոգման արդյունքում նախատեսվում է շուրջ 140 սանի հաճախում։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 293,8 մլն դրամ, որի 80 տոկոսը հատկացվել է Կառավարության կողմից:
Երկհարկանի շենքը կառուցվել է 1980-ական թվականներին: Ծրագրով իրականացվել են շենքի վերանորոգման` ջրամեկուսացման, դռների ու պատուհանների փոխարինման, ներքին հարդարման, տանիքի վերանորոգման, մանկական խաղասարքերի տեղադրման ու տարածքի ցանկապատման ու բարեկարգման աշխատանքներ։