Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ պաղեստինցիների զոհերի թիվը գերազանցել է 8000-ը, որոնց մեծ մասը կանայք և անչափահասներ են, հաղորդում է Al Jazeera-ն:

Անցյալ շաբաթավերջին տեղի ունեցած ռմբակոծությունները, որոնք Գազայի բնակիչները բնութագրել էին որպես պատերազմի ընթացքում ամենասաստիկը, խաթարեցին կապը տարածքում՝ հիմնականում կտրելով շրջափակված անկլավի 2,3 միլիոն բնակչությունն աշխարհից:

Հոկտեմբերի 29-ի առավոտյան Գազայի հատվածի մեծ մասում կապը վերականգնվել է։