Առնվազն 800 հազար խաղաղ բնակիչ հեռացել է Գազայի հատվածի հյուսիսային շրջաններից։ Ճեպազրույցում այսպիսի գնահատական է ներկայացրել Իսրայելի Պաշտպանության բանակի պահեստի մամուլի քարտուղար Ջոնաթան Կոնրիկուսը։

«Ուրախ ենք տեսնել, որ ավելի քան 800 հազար պաղեստինցիներ տարհանվել են հյուսիսային մասից, որտեղ գտնվում է մարտական գործողությունների գլխավոր գոտին»,- ասել է նա։ «ՀԱՄԱՍ-ը նրանցից շատերին թույլ չի տվել անել դա, բայց շատերին, այնուամենայնիվ, հաջողվել է հեռանալ։ Հուսով ենք, որ նրանք բոլորը կտարհանվեն սեփական անվտանգության նկատառումներից ելնելով»,- ավելացրել է Կոնրիկուսը։

«Հումանիտար օգնությունը շարունակում է գալ Գազայի հատվածի հարավային մաս «Ռաֆահ» անցակետով։ Ընդլայնվում է ջրի հասանելիությունը, այնտեղ կան սննդամթերքներ։ Եվ հաջորդ օրերին, կարծում եմ, մենք կուժեղացնենք մեր աջակցությունը Գազայի հատվածի հումանիտար օգնությանը»,- նշել է նա։