Իսրայելի Պաշտպանության բանակը հայտարարում է, որ ամրացրել է Կարմիր ծովի շրջանը ՌԾՈւ հրթիռային նավակներով եմենցի հուսիների մի քանի գրոհներից հետո։

ՑԱԽԱԼ-ում հայտարարել են, որ նավերը տեղակայվել են երեկ, «իրավիճակի գնահատմանը համապատասխան»։

Նախօրեին իսրայելցի զինվորականները խոցել էին հրթիռ եւ երկու անօդաչու, որոնք արձակվել էին Եմենից։ Մի թիրախ էլ խոցվել է այսօր վաղ առավոտյան, Էյլաթ քաղաքից ոչ հեռու։

Իսրայելցի զինվորականները հայտարարել են, որ այս շրջանում կան հակաօդային պաշտպանության մի քանի մակարդակներ հուսիների գրոհներից պաշտպանվելու համար։

Ամերիկացի զինվորականները եւս տեղակայված են Կարմիր ծովի շրջանում եւ երկու շաբաթ առաջ խոցել էին հուսիների մի քանի հրթիռ եւ անօդաչուներ։