«Ռաֆահ» անցակետը բացվել է Գազայից Եգիպտոս օտարերկրյա քաղաքացիների սահմանափակ տարհանման համար։ Սպասվում է, որ Եգիպտոսի իշխանությունները կթողնեն անցնել օտարերկրյա քաղաքացիներին, ինչպես նաեւ այն անձանց, որոնք երկքաղաքացիություն ունեն եւ ոմանք էլ ծանր վիրավոր են՝ այն գործարքի շրջանակում, որը կնքվել է Կատարի միջնորդությամբ։

AFP-ն տեղեկացրել է, որ առայժմ պարզ չէ, թե քանի մարդու է հաջողվել հեռանալ «Ռաֆահ» անցակետով, բայց տեղից արված կադրերում երեւում է, թե ինչպես են մարդիկ մտնում տերմինալ պաղեստինյան կողմում։ Սպասվում է, որ սահմանը կհատեն մոտ 400 օտարերկրացի եւ երկքաղաքացիություն ունեցող անձ։

Սա առաջին դեպքն է, երբ մարդկանց թույլատրվել է հեռանալ Գազայի հատվածից հոկտեմբերի 7-ին Իսրայելի ռմբակոծություններից հետո, որոնց հետեւանքով զոհվել են հազարավոր պաղեստինցիներ։