Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց դպրոցաշինության մասին և մի քանի դիտարկում արեց։
Ըստ Փաշինյանի՝ պետք է սովորել, թե ինչպես են նոր մոդելի դպրոցները կառուցվում։
Նաև այս ամենի պատճառով է, որ ինքն այցելում է բոլոր նորակառույց դպրոցներ։
«Դպրոցներում նորամուծություն կա, որ մարզադահլիճներում լոգարան կա, որը նորմալ է, որպեսզի ֆիզկուլտուրայի դասից հետո ցնցուղ ընդունեն։
Սակայն, մեկ ցնցուղ են դնում, և հարց է ծագում, թե երեխաներն ինչքան ժամանակ պետք է ծախսեն ցնցուղ ընդունելու համար։ Ես արդեն հանձնարարել եմ հետագա նախագծերում այդ փոփոխությունները շտկվեն»,- նշեց նա։




























