Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները Ուկրաինայի իշխանություններին վստահեցրել է Գերմանիայի հետագա աջակցության հարցում։

Գերմանացի պաշտոնյան այս մասին հայտարարել է Լատվիա կատարած այցի ժամանակ, որտեղ հանդիպել է իր լատվիացի գործընկեր Արվիլս Ացերադենսի հետ, հայտնում է Bild-ը։

«Մենք երկուսս էլ կանգնած ենք ուկրաինացի ժողովրդի կողքին։ Եվ Ուկրաինային պետք է աջակցել՝ պաշտպանվելու իր ջանքերում։ Ռուսաստանը չպետք է հասնի իր ռազմական նպատակներին»,- ասել է Լինդները։

Գերմանիայի ֆինանսների նախարարը նշել է, որ Եվրոպայում անվտանգության իրավիճակը հիմնովին փոխվել է Ռուսաստանի՝ Ուկրաինայի վրա «սարսափելի, չհրահրված հարձակումից, որը խախտում է միջազգային իրավունքը»։

«Ուկրաինայում նրանք այժմ պաշտպանում են ոչ միայն բուն Ուկրաինան, այլև ընդհանրապես կյանքի եւ ազատության եվրոպական կարգը»,- հավելել է նա։