Առաջիկա մի քանի տարիների իրադարձությունները միջազգային հարթակում կորոշեն աշխարհի դեմքը՝ գալիք առնվազն կես դարում։ Այս կարծիքը Չիլիի նախագահ Գաբրիել Բորիչի հետ Սպիտակ տանը կայացած հանդիպմանը հայտնել է նրա ամերիկացի գործընկեր Ջո Բայդենը։

«Իմ կարծիքով, լինում են ժամանակներ, միգուցե վեց կամ ութ սերունդը մեկ անգամ, երբ աշխարհը չափազանց արագ է փոխվում», - ասել է ամերիկացի առաջնորդը։ «Մենք հիմա նման ժամանակներ ենք ապրում»,- ասում է Բորիչը։ «Կարծում եմ՝ այն, ինչ տեղի կունենա առաջիկա երկու-երեք տարիներին, կորոշի, թե ինչպիսին կլինի աշխարհը հաջորդ հինգ կամ վեց տասնամյակների ընթացքում»,- ասել է Բայդենը։

ԱՄՆ նախագահը չիլիացի գործընկերոջը հումորով ասել է. «Քեզ հետ իմ միակ խնդիրն այն է, որ դու շատ երիտասարդ ես», - ասել է 80-ամյա Բայդենը: «Դա խնդիր չէ», - պատասխանել է 37-ամյա Բորիչը՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում երկու առաջնորդների բանակցությունների մեկնարկին՝ ներկա լրագրողների ծիծաղի ներքո: Չիլիի նախագահն աշխարհի ամենաերիտասարդ պետությունների ղեկավարներից մեկն է։