ԱՄՆ իշխանությունները մտադիր են անել ամեն հնարավորը` Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գրոհայինների կողմից պահվող օտարերկրացիներին ազատելու համար։ Այս մասին Հրեական պետության նախագահ Իսահակ Հերցոգի հետ հանդիպումից առաջ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենը։

«Մենք նաև շարունակում ենք անընդհատ մտածել պատանդների՝ իսրայելցիների, ամերիկացիների և այլ ազգերի ներկայացուցիչների մասին։ Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի նրանց ապահով վերադարձնենք»,- ասել է նա։