ԱՄՆ բանակը ստացել է High-Power Microwave միկրոալիքային զենքի համակարգի առաջին նախատիպը, հայտնում է Defense News-ը։
Նշվում է, որ համակարգը կարող է խոցել թիրախները «գրեթե ակնթարթային էֆեկտով» և առանց գերտաքացման:
Մշակումը, ըստ առկա տվյալների, կդառնա համալիրի մի մասը, որը նախատեսված է անօդաչու սարքերի և հրթիռների դեմ պայքարելու համար:
Ավելի վաղ Global Times-ը հայտնել էր, որ Չինաստանը ոչ մահաբեր զենք է մշակել՝ հիմնված միկրոալիքային մասնիկների գործողության վրա։ Այն կարող է օգտագործվել ինչպես ահաբեկչության դեմ պայքարում, այնպես էլ հանրային միջոցառումների ժամանակ կարևոր անձի պաշտպանելու համար։ Ընդ որում, միկրոալիքային զենքը կարող է կենտրոնացվել ինչպես առանձին անձի վրա գրոհելու համար, այնպես էլ կարող է «կրակի տակ առնել» որոշակի հատված՝ միանգամից խոցելով մի խումբ մարդկանց։





























