ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հանրային պալատի անդամների հետ զրույցում ասել է, որ Ուկրաինայից զենք է մատակարարվում Մերձավոր Արևելք, այդ թվում՝ վաճառվում է «Թալիբան» շարժման ներկայացուցիչներին, գրում է Комсомольская правда-ն։

Ըստ նրա, ուկրաինական զենքի հայտնվելը մերձավորարևելյան հսկայական տարածաշրջանում ակնհայտ է։ «Իհարկե, հայտնվում է, վաճառում են որովհետև»,- նշել է Պուտինը։

Ռուսաստանի ղեկավարը չի բացառել, որ Ուկրաինայի զինված ուժերը զենք են վերավաճառում թալիբներին։ «Իսկ այնտեղից այն ավելի հեռուն է գնում», - հայտարարել է նախագահը։