«Դիմադրության շարժման» ուժերի որոշումը նրա ղեկավարների ձեռքում է։ Իրանը հենց սկզբից աջակցություն է ցուցաբերել դիմադրության խմբերին, սակայն երբեք չի խնդրել և չի դրդել նրանց որևէ բան անել: Այս մասին հայտարարել է Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Հասան Նասրալլան, հաղորդում է Irna-ն։
«Այս կռիվը կավարտվի Գազայի հաղթանակով և թշնամու պարտությամբ։ Չկա ավելի մարդկային, բարոյական ու սուրբ ճակատամարտ, քան սիոնիստների դեմ կռիվը։ Մենք շնորհակալություն ենք հայտնում Իրաքի և Եմենի բանակներին, որոնք մտան այս օրհնված կռվի ամենասիրտը»,- հավելել է նա։
Ըստ նրա, «Ալ-Աքսայի փոթորիկ» գործողությունը երկրաշարժ է առաջացրել Իսրայելի անվտանգության, ռազմական և հոգեբանական անվտանգության ոլորտում, ռեժիմը չի կարողանա խուսափել հսկայական հետևանքներից։
«Այս գործողությունը բացահայտեց սիոնիստական ռեժիմի թուլությունն ու նվաստացումը», - ասել է Հեզբոլլահի առաջնորդը:





























