Իսրայելն ունի ինքնապաշտպանության իրավունք. Այս մասին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը։

Նախարարը հիշեցրել է, որ հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման ժամանակ բազմաթիվ քաղաքացիական զոհեր են եղել։ «Իսրայելն ունի ինքնապաշտպանության իրավունք՝ միջազգային իրավունքի տեսանկյունից»,- ընդգծել է Բերբոքը։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ Իսրայելի գոյությանը սպառնալիք կլինի, եթե «երրորդ ճակատ» բացվի։ «Սա չի կարելի թույլ տալ։ Հըզբոլլահը չպետք է միջամտի, ինչպես նաև Եմենի հութիները: Մենք պետք է նպաստենք դեէսկալացիային: Իսրայելի բնակչության համար դրամատիկ կլինի, եթե «Հեզբոլլահը» միջամտի»,- ասել է Բերբոքը՝ հավելելով, որ Գերմանիան պաշտպանում է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը:

Միաժամանակ Բերբոքն ասել է, որ մարդասիրական օգնությունը պետք է հասնի Գազա։ Համասը խաղում է խաղաղ բնակիչների կյանքի հետ՝ օգտագործելով նրանց որպես վահան։ Ջուրն ու վառելիքը պետք է առաքվեն։ Մենք աշխատում ենք գործընկերների հետ առաքումը կազմակերպելու համար: Պետք է լինեն մարդասիրական միջանցքներ. ԵՄ բոլոր 27 երկրներն աշխատում են դրա ուղղությամբ»,- ասել է Բուրբոքը: