Եմենի ճնշված ժողովուրդն իր հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերն արձակել է իսրայելական ռազմաբազաների ուղղությամբ, և նա կշարունակի դա անել։ Այս մասին հայտարարել է Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Հասան Նասրալլան։

«Հոկտեմբերի 8-ից մենք մտել ենք իսկական կռվի մեջ, և դա կարող է զգալ միայն նա, ով  իրապես գտնվում է սահմանին։ Մենք նաև կավելացնենք սիոնիստական ​​ռեժիմի դեմ հարվածների քանակը։

«Հեզբոլլահի» գործողությունների մեկնարկից հետո Իսրայելը ստիպված եղավ իր ուժերը պահել սահմանին և ավելի շատ ուժեր մոբիլիզացնել։ Լիբանանյան ճակատը գործի դրեց (սահմանին եղած) ուժերի մեծ մասը, որոնք պետք է օգտագործվեին Գազայի հատվածի վրա հարձակվելու համար»,- ընդգծել է նա, հաղորդում է Irna-ն։

Ըստ Նասրալլայի, արաբական և իսլամական երկրները պետք է դադարեցնեն Իսրայելին նավթ, գազ և պարեն մատակարարել։