ՌԴ ՆԳՆ-ն ռուսաստանցի գործարար Ռուբեն Թաթուլյանի՝ Ռոբսոն մականունով, նկատմամբ հետախուզում է հայտարարել։ Այս մասին հայտնում է «112» տելեգրամյան ալիքը։
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, դա կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ Թաթուլյանը Կուբանի խոշորագույն կազմակերպված հանցավոր խմբավորման ղեկավարն է եղել և մասնակցել է Սոչիում բնակելի շենքերի և առևտրի կենտրոնների կառուցման ժամանակ խարդախ սխեմաների իրականացմանը՝ տեղի կառուցապատողների օգնությամբ։ Այժմ ուժայինները պարզում են ձեռներեցի գտնվելու վայրը։ Ենթադրաբար նա գտնվում է արտերկրում։ Նա ունի դիվանագիտական անձնագիր, որը ստացել է Աբխազիայում 2022 թվականին։
Թաթուլյանը և նրա գործընկեր Անդրոնիկ Մումջյանը սեպտեմբերին խուզարկվել են կողոպուտի մասին գործով։ Այդ պահին նրանք արդեն Ռուսաստանում չէին։ 2017 թվականին Թաթուլյանն ընդգրկվել է ԱՄՆ գանձապետարանի կողմից պատժամիջոցների ցանկում՝ «Օրենքով գողեր» կազմակերպության դեմ պայքարի շրջանակներում։




























