Իսրայելի բանակը շուրջկալ է իրականացրել Գազայի հատվածի հարավում զրահատեխնիկայի եւ ինժեներական ստորաբաժանումների մասնակցությամբ։ Այս մասին տեղեկացրել է բանակի մամուլի ծառայությունը։
«Գիշերը Գազայի հատվածի հարավում իրականացված շուրջկալի ընթացքում ՑԱԽԱԼ-ի զրահատանկային եւ ինժեներական ստորաբաժանումները [քարտեզագրման] գործողություն են իրականացրել։ Գործողության ընթացքում զորքերը բախվել են ահաբեկիչների խմբի, որոնք դուրս էին գալիս թունելից։ Զինվորականները պատասխան կրակ են բացել ահաբեկիչների դեմ եւ ոչնչացրել նրանց»,- նշվել է հայտարարությունում։
Մամուլի ծառայությունում ավելացրել են, որ «ցամաքային գործողությունը [Գազայի հատվածում] շարունակվում է, գիշերվա ընթացքում «ՑԱԽԱԼ-ի ստորաբաժանումներն սպանել են տասնյակ ահաբեկիչների եւ ոչնչացրել ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական օբյեկտները»։ Միեւնույն ժամանակ, «անցած օրը ձեռնարկվել են ՑԱԽԱԼ-ի զինծառայողների դեմ գրոհների բազմաթիվ փորձեր Գազայի հատվածի հյուսիսի թունելներից եւ ռազմական համալիրներից», նշել են զինվորականները։ «Զորքերն այդ շրջանում ոչնչացրել են ահաբեկիչների եւ ՀԱՄԱՍ-ի սպառազինությունները, ինչպես նաեւ տեղայնացրել թունելները, որոնք օգտագործվել են ահաբեկչական նպատակներով»,- ավելացրել են մամուլի ծառայությունում։





























