Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ժամանել է Կիեւ եւ պատրաստվում է ելույթ ունենալ Գերագույն ռադայում, տեղեկացրել է ուկրաինացի խորհրդարանական Յարոսլավ Ժելեզնյակը։

«Այսօր Կիեւ է ժամանել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։ Սպասում ենք նրա ելույթին խորհրդարանում»,- գրել է Ժելեզնյակն իր Թելեգրամ-ալիքում։

Ինչպես ուրբաթ հայտարարել էր ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն, շաբաթ օրը սպասվում է Եվրահանձնաժողովի նախագահի այցը Կիեւ, նա մայրաքաղաք կայցելի հավանաբար ԵՄ-ին միանալու մասին բանակցություններ սկսելու վերաբերյալ դրական որոշմամբ։