Մեզ պատիվ էր հյուրընկալել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի և Հայաստանում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերի պատվիրակությունը Երասխ և Պարյուր Սևակ համայնքներում՝ պարեկության ընթացքում: Այս մասին X-ում (նախկին Twitter) գրել է Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը։
«Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավարի տեղակալ Մարեկ Կուբերսկին և Եղեգնաձորի պատվիրակությունը ներկայացրել են տեղում տիրող իրավիճակը», - հայտնել են գրառման մեջ:




























