Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Գազայի հատվածում Իսրայելի գործողություններից հետո հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուին չի ընկալում որպես իր զրուցակից։

«Ներկայում ոչ մի շփում չունեմ։ Մեր Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը կապ պահպանում է իսրայելական կողմի հետ։ Իհարկե, նա նաեւ շփվում է Պաղեստինի եւ ՀԱՄԱՍ-ի հետ։ Այսպես ասեմ. Նեթանյահուն այլեւս այն մարդը չէ, որին կարելի է ընկալել որպես զրուցակից մեզ համար՝ ցանկացած դեպքում։ Մենք նրան ջնջել ենք»,- ինքնաթիռում, Ղազախստանից վերադառնալիս թուրք լրագրողների հարցազրույցում ասել է  Էրդողանը։ Նրա խոսքերը մեջբերել է Hürriyet թերթը։