ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ժամանել է Թուրքիա կիրակի Իրաք կատարած չհայտարարված այցից հետո, սա նրա վերջին կանգառն է տարածաշրջանում՝ Ասիա կատարելիք ուղեւորությունից առաջ, տեղեկացրել է CNN-ը։
Սպասվում է, որ Բլինքենը երկուշաբթի կհանդիպի թուրք պաշտոնատար անձանց հետ, որպեսզի քննարկի պատերազմն Իսրայելի եւ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջեւ։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խիստ քննադատում է Իսրայելի գործողությունը Գազայի հատվածում՝ այդ գործողություններն անվանելով «հանցագործություն մարդկության դեմ»։
Բլինքենը այցելել էր Իրաք՝ չնայած Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին ենթարկվող «Քաթաիբ Հեզբալլահ» շիա խմբավորման սպառնալիքներին։ Տեղեկացվել է, որ պետքարտուղարի այցը Բաղդադ կհանգեցնի զգալի էսկալացիայի։
Իրաք կատարած այցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղարը հանդիպել է երկրի վարչապետ Մուհամեդ Շիա աս-Սուդանիի հետ Բաղդադում, հանդիպումը տեւել է ավելի քան մեկ ժամ։




























