Եվրամիությունը Չինաստանից ակնկալում է փոխգործակցություն Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ հակամարտության կարգավորման համար։ Այս մասին ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ ծրագրային ելույթով հանդես գալով ԵՄ դեսպանների ամենամյա համաժողովում։

«Ես Չինաստանի մեր բարեկամներին անկեղծ ասացի, որ մենք ավելին ենք ակնկալում իրենցից Ուկրաինայի հարցում։ Մենք չենք սպասում, որ նրանք ընդունեն մեր դիրքորոշումը։ Բայց, այո, սպասում ենք, որ նրանք ավելի շատ փոխգործակցեն Ուկրաինայի հետ, մասնավորապես՝ հումանիտար օգնության եւ այն հարցում, որ համոզեն Ռուսաստանին դուրս բերել զորքերն Ուկրաինայից»,- ասել է նա։