Միջազգային հանրությունը մերձավորարեւելյան հակամարտության երկարաժամկետ կարգավորման վերջին շանսն ունի՝ պաղեստինցիների եւ իսրայելցիների միջեւ բռնության հերթական բռնկումից հետո։ Այս մասին ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«Այժմ կարեւոր է մտածել վերջնական եւ համապարփակ կարգավորման մասին, որն այսօր անհասանելի է... Սա վերջին հնարավորությունն է, եթե մենք հաջողության չհասնենք երկու պետության համակեցության հիման վրա հաստատվելիք կարգավորման հարցում, ապա մենք երկար ժամանակով կհայտնվենք բռնության եւ փոխադարձ ատելության պարույրում»,- ասել է Բորելը՝ ելույթ ունենալով Բրյուսելում տեղի ունեցող ԵՄ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների համաժողովում։





























