Արագածոտնի մարզում, հոկտեմբերի 22-ին, Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 75-րդ կմ-ում մեքենա է շրջվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեռեւս չպարզված հանգամանքներում «ԳԱԶ-24» մակնիշի 67 ԼՍ 755 համարանիշի ավտոմեքենան (վարորդ, 48-ամյա Արսեն Ղազարյան) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել:
Վթարի հետեւանքով, «ԳԱԶ-24»-ի ուղեւոր, 20-ամյա Մկրտիչ Ասլանյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Մ. Ասլանյանի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:


























