Ռուսաստանի հետ լայնամասշտաբ պատերազմի ժամանակ ուկրաինական հասարակության մեջ ընտրությունների մասին բոլոր լցոնումներն անպատասխանատու են։ Այս մասին իր երեկոյան ելույթում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է РБК-Украина-ն։

Ըստ Զելենսկու՝ հիմա մեծ տոնակատարությունների կամ թիկունքում այլ հանդուգն բաների ժամանակը չէ, որոնք անընդունելի են պատերազմի պայմաններում և երբ զինվորականներն ապրում են բոլորովին այլ հույզերով։

«Եվ մենք բոլորս հասկանում ենք, որ այժմ, պատերազմի ժամանակ, երբ կան բազմաթիվ մարտահրավերներ, բոլորովին անպատասխանատու է, ինչ-որ կերպ այսպես... անլուրջ և խաղային կերպով ընտրությունների թեման հասարակության մեջ գցելը... Մենք պետք է կողմոնորշվենք, որ հիմա պաշտպանության ժամանակն է, կռվի ժամանակը, որից կախված է պետության ու ժողովրդի ճակատագիրը, այլ ոչ թե լցոնումների ժամանակը, որ Ուկրաինայից ակնկալում է միայն Ռուսաստանը։ Կարծում եմ, որ հիմա ընտրությունների ժամանակը չէ»,- հավելել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը նշել է, որ եթե անհրաժեշտ է «վերջակետ դնել» այս կամ այն ​​քաղաքական վեճում և շարունակել աշխատել միայն միասնական, ապա պետությունն ունի համապատասխան կառույցներ, որոնք կարող են հասարակությանը տալ բոլոր անհրաժեշտ պատասխանները։