ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը համոզված է, որ ԱՄՆ-ը պետք է զբաղվի ավելի հրատապ ներքին և միջազգային խնդիրներով, այլ ոչ թե իր դատավարության վրա «ժամանակ և փող վատնի»։

«Ուղղակի մտածեք, մենք դատվում ենք, վատնում ենք ժամանակ և գումար, իսկ այդ ընթացքում մարդիկ են մահանում ամբողջ աշխարհում: Այս երկիրը կարող է վերջ տալ դրան: Գնաճի և այլ խնդիրների պայմաններում ամոթ է [ժամանակ վատնել դատավարության վրա]», - ասել է նա լրագրողներին երկուշաբթի օրը Trump Organization-ի ակտիվների խարդախ գնահատման մեղադրանքով դատավարությունից հետո: Նրա ելույթը հեռարձակվել է CNN-ով։

Թրամփը հիշեցրել է կիրակի օրը The New York Times-ի կողմից հրապարակված ընտրողների հարցման արդյունքները։ Դրանցից հետևում է, որ նա առաջ է ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենից ժողովրդականությամբ Արիզոնա, Ջորջիա, Միչիգան, Նևադա և Փենսիլվանիա նահանգներում, որոնք գալիք նախագահական ընտրությունների արդյունքներով կարևորագույններից են։

«Մարդիկ հոգնել են այն ամենից, ինչ կատարվում է, նրանք հոգնել են», - համոզված է Թրամփը: Նա նաեւ չի կասկածում, որ խարդախության գործը պետք է անհապաղ կարճվի։ «Ամոթ է. Այս գործն ի սկզբանե չպետք է բացվեր եւ պետք է անմիջապես փակվեր։ Այստեղ դատարանները զբաղվում են խարդախությամբ։ Մենք օրեր ու ամիսներ ենք անցկացնում, իսկ մինչ այդ տեսեք, թե ինչ է կատարվում աշխարհում»,- ասել է ամերիկացի նախկին առաջնորդը։