ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը երկուշաբթի հեռախոսազրույց է ունեցել Բահրեյնի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարության ներկայացուցիչների հետ եւ քննարկել Գազայի հատվածի բնակիչներին հումանիտար օգնության մատակարարումների ակտիվացումը։ Այս մասին նշվել է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարություններում։
Բահրեյնի վարչապետ, թագաժառանգ Սալման բեն Համադ բեն Իսա Ալ Խալիֆան Հարիսին հայտնել է, որ «կողմնակից է Գազայի հատվածի քաղաքացիական բնակչության հումանիտար օգնության ակտիցվացմանը։ «Փոխնախագահը հասկացրել է, որ չափազանց կարեւոր է թույլ չտալ պաղեստիցնիների բռնի տեղահանումը Գազայից, ինչպես նաեւ ընդգծել է, որ իսրայելցիները եւ պաղեստինցիները պետք է հավասար պայմաններում լինեն անվտանգության, բարգավաճման եւ ազատության տեսակետից»,- նշվել է փաստաթղթում։ «Փոխնախագահը քննարկել է Մերձավոր Արեւելքում ԱՄՆ դիրքերի ամրապնդման քայլերը՝ զսպման ապահովման ջանքերի ակտիվացման նպատակով»,- նշվել է հայտարարությունում։
Հարիսը ԱՄԷ-ի նախագահ Մուհամեդ բեն Զաիդ Ալ Նահայանի հետ զրույցում «ընդգծել է քաղաքացիական բնակչության պաշտպանության եւ միջազգային հումանիտար նորմերի հարգման կարեւորությունը»։ Նրանք «քննարկել են Գազայում գործադրվող ջանքերը պարենի, ջրի եւ դեղամիջոցների մատակարարումների ավելացման ուղղությամբ, այդ թվում այն նախաձեռնությունների շրջանակում, որոնց մասին վերջերս հայտարարել է ԱՄԷ-ն»,- նշվել է հայտարարությունում։ Երկու պետությունների ներկայացուցիչները անդրադարձել են ԱՄՆ-ի եւ ԱՄԷ-ի գործընկերության ամրապնդմանը պաշտպանության ոլորտում»։ Ինչպես նոյեմբերի 5-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Բաղդադի մամուլի ասուլիսում, Վաշինգտոնն աշխատում է սեկտորի բնակիչներին հումանիտար օգնության տրամադրման ակտիվացման ուղղությամբ։





























