Պորտուգալական ոստիկանությունը եկել է խուզարկելու երկրի վարչապետ Անտոնիո Կոստայի պաշտոնական նստավայրը, գրում է El Mundo-ն։ Ըստ հրապարակման՝ դատախազության հետ համատեղ իրականացվել են քննչական միջոցառումներ՝ ենթադրյալ կոռուպցիայի գործով հետաքննության շրջանակներում։
Ինչպես նշում է El Mundo-ն, քննիչների ուշադրությունը հրավիրվել է Պորտուգալիայի հյուսիսում լիթիումի հետախուզման և Սինեսում կանաչ ջրածնի արտադրության մեգանախագծի վրա: Հետաքննության շրջանակներում, մասնավորապես, հարցաքննվել են Կոստայի վարչակազմի ղեկավար Վիտոր Էսկարիան, վարչապետ Լասերդա Մաչադոյի խորհրդականը և Սինեսի քաղաքապետ Նունո Մասկարենյասը։
Աղբյուրները հայտնում են, որ գործով որպես կասկածյալներ են հայտարարվել շրջակա միջավայրի նախարար Դուարտո Կորդեյրոն և ենթակառուցվածքների նախարար Ժոաո Գալամբան, ինչպես նաև շրջակա միջավայրի նախկին նախարար Ժոաո Պեդրո Մատոս Ֆերնանդեշը։





























