Պաղեստինում զինված հարձակման է ենթարկվել Պաղեստինի ինքնավար հատվածի նախագահ Մահմուդ Աբբասը։

Թուրքական Hurriyet–ի փոխանցմամբ՝ Պաղեստինի նախագահի դեմ զինված հարձակումն ստանձնել են «Էբու Ջենդելի որդիներ» անունով խմբավորման անդամները։

Հարձակման ժամանակ վիրավորում է ստացել թիկնապահներից մեկը։

Ավելի վաղ «Էբու Ջենդելի որդիներ» խմբավորումը 24 ժամ էր տվել Պաղեստինի նախագահին՝ Իսրայելի դեմ քայլեր ձեռնարկելու համար։