Ուկրաինան չպետք է երազի Եվրամիությանն անդամակցելու մասին՝ առանց լեհերի մնացորդների արտաշիրմումի, որոնք զոհվել են Վոլինյան կոտորածի ժամանակ։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Պավել Յաբլոնսկին լեհական ZET ռադիոյի եթերում։

Նա ընդգծել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին լեհերի զանգվածային սպանությունների հետաքննությունը անկյունաքարային է Վարշավայի կողմից ԵՄ-ին անդամակցության հայտը հավանության արժաանմցնելու համար։

«Առանց այդ հարցի լուծման, որը հասկանում են նաեւ իրենք՝ ուկրաինացիները, Ուկրաինան ԵՄ-ին անդամակցելու մասին չի կարող մտածել»,- ասել է նա։

Յաբլոնսկու խոսքով՝ առանց սպանված լեհերի մարմինների արտաշիրմումի հարցի լուծման «անհնար է երկարաժամկետ հաշտություն Ուկրաինայի հետ»։ Նա ավելացրել է, որ ԵՄ-ն երկրների միություն է, ուստի նրա անդամների միջեւ չլուծված վեճեր եւ խնդիրներ չպետք է լինեն։