Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ եվրոպացի պաշտոնյաները ԵՄ-ին խորհուրդ են տվել սկսել Ուկրաինայի եւ Մոլդովայի անդամակցության բանակցությունները՝ մի քանի պայմանների կատարման դեպքում։ ԵՄ զեկույցում կա նաեւ կետ Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալու մասին, տեղեկացրել է BBC-ին։

Երեք պետությունների անդամակցության մասին վերջնական հարցը պետք է լուծվի դեկտեմբերին, ԵՄ գագաթաժողովում։

Դեր Լյայենի խոսքով՝ Ուկրաինայի անդամակցության մասին բանակցությունները կսկսվեն, հենց որ Կիեւը կատարի լրացուցիչ պայմանները կոռուպցիայի դեմ պայքարի, լոբբիզմի օրենքների եւ ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալ։