G7-ի (Մեծ յոթնյակ) երկրները դատապարտում են ՀԱՄԱՍ-ի հարձակումները Իսրայելի վրա, պահանջում են ազատ արձակել բոլոր պատանդներին, ինչպես նաև հանդես են գալիս ռազմական գործողությունների հումանիտար դադարի օգտին: Այս մասին ասված է Տոկիոյում G7-ի արտգործնախարարների հանդիպման կոմյունիկեում, որը փոխանցել է իտալական ANSA-ն։

«Մենք միանշանակ դատապարտում ենք ՀԱՄԱՍ-ի և այլ կազմակերպությունների ահաբեկչական հարձակումները ողջ Իսրայելում, որոնք սկսվել են 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, ինչպես նաև Իսրայելի վրա շարունակվող հրթիռային հարձակումները»,- ասվում է փաստաթղթում։

Հաղորդագրությունում խոսվում է նաև Իսրայելի՝ իր ժողովրդին պաշտպանելու իրավունքի մասին։ Բացի այդ, այն պարունակում է բոլոր պատանդներին ազատ արձակելու պահանջ։

«Մենք պահանջում ենք անհապաղ ազատ արձակել բոլոր պատանդներին՝ առանց նախապայմանների»,- ասվում է փաստաթղթում