Ֆրանսիայում ուսումնական թռիչքի ժամանակ գերմանական ռազմական Tiger ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել։ Ինչպես հայտնում է DPA գործակալությունը՝ վկայակոչելով սեփական տվյալները, ինքնաթիռում երկու մարդ է եղել, նրանք չեն տուժել։

Ըստ նախնական տեղեկությունների, ուղղաթիռը դիպել է էլեկտրահաղորդման գիծը։ Կոշտ վայրէջքից հետո երկու օդաչուն  էլ կարողացել են ինքնուրույն լքել խցիկը։ Միջադեպը տեղի է ունեցել Լե Լյուկ գյուղից 80 կիլոմետր հեռավորության վրա, որտեղ գտնվում է օդանավակայանը։

Բունդեսվերը հետաքննում է միջադեպի հանգամանքները։