Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում Թրամփը ԱՄՆ-ում կստեղծի հակահրթիռային պաշտպանության նոր համակարգ։
Թրամփը նոյեմբերի 8-ին ելույթ է ունեցել Ֆլորիդայի նահանգում եւ հայտարարել, որ կստեղծի «նորագույն հակահրթիռային վահան», որպեսզի պաշտպանի ամերիկացիներին «օտարերկրյա սպառնալիքներից»։ Նա նշել է, որ Ֆլորիդայի տիեզերական արդյունաբերությունը կարեւոր դեր կխաղա դրանում։
«Մենք աշխարհում ամենալավ տեխնոլոգիաներն ունենք, եւ մենք կկառուցենք գմբեթ երկրի շուրջ, եւ մենք կփրկենք մեզ ինչ-որ մոլագարից, որը կցանկանա կրակել մեզ վրա։ Եվ դա նշանակում է, որ կլինեն շատ աշխատատեղեր, եւ դա ինձ շատ է դուր գալիս»,- Թրամփին մեջբերել է գործակալությունը։
Նրա խոսքով՝ երկրի վրա գմբեթ կառուցել ցանկացել է դեռ ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանը, ընդ որում՝ Ռուսաստանը «դրանից չափազանց զայրացել էր»։





























