ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մարկ Լիբիի թեկնածությանը։ Այս մասին տեղեկացվել է ամերիկյան Սենատի X սոցցանցի էջում, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Մարկ Լիբիի թեկնածությունը հավանության է արժանացել քվեարկության միջոցով։ Ավելի վաղ նրա թեկնածությունը հաստատել էր Սենատի արտաքին գործերի կոմիտեն։

Մարկ Լիբին խորհրդական-բանագնացի կարգ ունի, ազատ խոսում է լեհերեն եւ ֆրանսերեն։ Մինչեւ 2021թ. հունիս զբաղեցրել է Բրյուսելում Եվրամիությանը կից ԱՄՆ առաքելության փոխղեկավարի եւ ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի պաշտոնները։