«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Հրայր Զորյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց արդեն նախկին տնօրենը` հավելելով, որ դիմում է գրել կառույցը ղեկավարելու 11 տարին լրանալու օրը` հոկտեմբերի 20-ին: «Ժամանակն  է իրականում այլ աշխատանքի անցնելու համար»,- նշեց Հրայր Զորյանը:

Հարցին, թե հիմա ինչո՞վ է զբաղվելու, նա չպատասխանեց, խնդրելով զանգահարել մի քանի օրից: Ի դեպ, Հրայր Զորյանը դասավանդում է Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում:

«Արմենպրեսի» նախկին ղեկավարը նշեց նաեւ, որ վարչապետի օգնական Արամ Անանյանն էլ նշանակվել է «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրենի պաշտոնակատար: