ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը զուգահեռ է անցկացրել Ադոլֆ Հիտլերի եւ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի միջեւ։
Քլինթոնի խոսքով՝ Թրամփին 2024թ. ԱՄՆ նախագահ ընտրելը կդառնա «երկրի վերջն այնպիսին, ինչպիսին այն կա»։
«Մարդիկ կարող են օրինականորեն ընտրվել, իսկ հետո փորձել վերացնել ընտրությունները, ընդդիմությունը, ազատ մամուլը։ Դա կարելի է տեսնել... երկրներում։ Ահա Հիտլերը ընտրվեց ինչպես հարկն է։ Եվ հետո անսպասելիորեն բռնապետական միտումներով կասի. «Մենք կփակենք դա, այդ մարդկանց բանտ կնետենք»։ Նրանք դա հասկացնում են։ Թրամփը մեզ ասում է, որ ցանկանում է անել դա։ Մարդը նկատի ունի, որ բանտ կնետի մարդկանց, ովքեր համաձայն չեն լինի իր հետ, կփակի օրինական ԶԼՄ-ները, ամեն բան կանի, որպեսզի խափանի օրենքի գերակայությունը»,- հայտարարել է Քլինթոնը View ծրագրում՝ խոսելով Թրամփի հաղթանակի հնարավորության մասին։
2016թ. ընտրություններում Քլինթոնը 3 մլն ձայն ավելի էր հավաքել, քան Թրամփը, բայց տանուլ տվեց քվեարկությունը, քանի որ նրա մրցակիցը հաղթել էր ընտրանք իրականացնողների ձայների հաշվարկներով (306 232-ի դիմաց)։
ԱՄՆ նախագահի հաջոդ ընտրությունները նշանակված են 2024թ. նոյեմբերին։





























